Միջոցառումներ
Պացիենտի բժշկին դիմելու հիմնախնդիրներից է ցավը
Փետրվարի 21-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության՝ կլոր սեղանի շուրջ կազմակերպած կոնֆերանսը: Թեման ցավի համախտանիշն էր. բուժումը, առաջարկվող դեղամիջոցները` որոնց շարքում ամենաարդյունավետ միջոցներից մեկը` Աէրտալը:
Կլոր սեղանի շուրջ զրույցը վարեց նյարդաբան, կլինիկական նեյրոֆիզիոլոգ բ ք թ. Բելլա Գրիգորյանը, ով նաև մեզ պարզաբանումներ տվեց թեմային հարող մի քանի հարցերի վերաբերյալ:
– Քննարկվող թեման ի՞նչ կտա բժշկին, ի՞նչ տեղ ունի հիմնահարցի լուծման խնդրում:
– Այսօր քննարկելու ենք ցավի թերապիան ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների օգնությամբ, մասնավորապես, կխոսենք արդյունավետ ու ժամանակակից մեկ դեղամիջոցի շուրջ: Ցավային համախտանիշի բուժման համար առաջարկվում են բազմաթիվ դեղամիջոցներ, ուստի կարևորվում է բուժման ընթացքում դրանց համադրման խնդիրը: Սովորաբար պացիենտի բժշկին դիմելու հիմնախնդիրը ցավն է` գլխի, ոտքի, ստամոսքի, ականջի և այդպես շարունակ, ահա ինչու առաջնահերթ է` կարողանալ օգնել հիվանդին առաջին հերթին ազատվելու ցավից: Ինչքան ցավը երկարում է, այնքան դժվարանում է ցավի դեմ պայքարի գործընթացը:
– Որքանո՞վ է ցավի թերապիան հրատապ աշխարհում:
– Թեմայի հրատապության մասին խոսում է այն հանգամանքը, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներն ամենանշանակվող են ո′չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ամեն օր միլիոնավոր մարդիկ ընդունում են ցավազրկող դեղամիջոցներ, այդ իսկ պատճառով կարևորվում է նրանց ընդունման, կողմնակի ազդեցություններին, հակացուցումներին վերաբերող տեղեկատվությունը:
– Ցավի թերապիայի հիմնախնդիրներին վերաբերող կա՞ն արդյոք միջազգային ծրագրեր:
– Այո, իհարկե: Զրույցի ժամանակ ներկայացնելու եմ նաև միջազգային փորձն այս ասպարեզում: Այն օրինակելի է նաև մեզ համար:
Փետրվարի 21-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության՝ կլոր սեղանի շուրջ կազմակերպած կոնֆերանսը: Թեման ցավի համախտանիշն էր;
|
– Ցավի թերապիայի այսօրվա լուծումները. որքանո՞վ է հաջողվում թեթևացնել այն:
– Առաջին գծում հարկ է նշել հակաբորբոքային դեղամիջոցները, որոնք շատ արդյունավետ են ցավի համախտանիշի դեպքում: Ցավային համախտանիշից ազատվելու շատ այլ դեղամիջոցներ էլ կան` մկանային ռելաքսանտներ, հականեյրոպաթիկ պրեպարատներ, որոնք ուղղակիորեն են ազդում ցավի վրա: Ցավի թեթևացումը, վերացումը կախված է առաջացման պատճառից, անձից, և թե երբ է օրգանիզմն առնչվում ցավին` հիվանդագին իրավիճակների սկզբու՞մ, թե՞ խրոնիզացման փուլում:
– Կարելի՞ է այսօր խնդիրը լուծված համարել. եթե ոչ, դեռևս ի՞նչ անելիքներ ունի բժշկությունն այս ասպարեզում:
– Խնդիրը կարելի է մասամբ լուծված համարել: Բայց ցավային համախտանիշներն այնքան շատ են, որ բացարձակ լուծում ցավին չի կարող լինել. ամեն օր նորարարություններ են մտնում բուժական համակարգ, առաջարկվում ավելի կատարելագործված միջոցներ: Բժիշկները պետք է անընդհատ տեղեկացված լինեն այդ ամենին, ու կարողանան ավելի ադեքվատ միջոցներ ընտրել ցավային համախտանիշն արագ վերացնելու համար, քանի որ ցավն ունի քայքայիչ ազդեցություն:
– Թեմային հարող որևէ վիճակագրություն կա՞. եթե այո, ինչպիսին է:
– Միայն կարող եմ ասել, որ առաջնային օղակի բուժհաստատություներին` պոլիկլինիկաներին, դիմող հիվանդների 10-15%-ը սուր ցավային համախտանիշով հիվանդներն են: Սա արդեն մեծ ցուցանիշ է:
Կլոր սեղանի շուրջ թեման ցավի համախտանիշն էր. բուժումը, առաջարկվող դեղամիջոցները` որոնց շարքում ամենաարդյունավետ միջոցներից մեկը` Աէրտալը։
|
– Խնդրում եմ տալ մի քանի հնարավոր դեղատոմսեր` ավանդական կամ ոչ ավանդական, որոնք կարող են թեթևացնել ցավն ամենահաճախ հանդիպող պատճառների դեպքում` մինչ բժշկին դիմելը, օրինակ. սուր գլախացավ, ատամնացավ, վնասվածքային, որովայնային, դաշտանային ցավեր:
– Եթե ցավերն այնքան ուժեղ են, որ անհնար է դիմանալ մինչ բժշկին դիմելը, ապա կարելի է օգտագործել սովորական ցավազրկողներ` ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք կարելի է գնել առանց բժշկի դեղատոմսի: Իսկ այլ քայլեր ձեռնարկել խորհուրդ չի տրվում, պետք է անպայման դիմել բժշկի: Անգամ սովորական ցավազրկողները կարող են օրգանիզմի վրա թողնել ոչ միայն իրենց հիմնական, այլև կողմնակի ազդեցություններ, այնպես որ, բժշկին դիմելն անխուսափելի է:
«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության առաջարկած լուծումների մասին խոսեցինք ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանի հետ:
«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
|
«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցիչ Հերմինե Գասպարյան
|
– Հատկապես ինչո՞վ է առանձնանում Աէրտալ դեղամիջոցը:
– Հաշվի առնելով, որ դեղագործական շուկան մշտապես համալրվում է, ու իրականում կա նոր ու կատարելագործված դեղամիջոցների պահանջարկ` հնարավորինս քիչ կողմնակի ազդեցություններով ու նվազագույն հակացուցումներով, այսօր ներկայացնում ենք «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրության նոր դեղամիջոցներից` Աէրտալը, որը բորբոքային խնդիրների դեպքում ապահովում է բարձր արդյունավետություն։ Աէրտալի լավագույն բնորոշումներից է նրա նվազագույնի հասցված կողմնակի ազդեցություննները. շատ կարևոր է, որ բացասական ազդեցություն չի թողնում աղե-ստամոքսային տրակտի վրա, նաև կենսական անհրաժեշտության օրգանի` լյարդի վրա: Ելնելով այս փաստերից՝ դեղամիջոցը կարելի է նշանակել երկարատև բուժում պահանջվող դեպքերում: Առհասարակ, այս դեղամիջոցը լայն կիրառում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
– Բացի նշված դեղամիջոցից, ընկերությունն ունի՞ համարժեք այլ փոխարինողներ` տարբեր ցավային համախտանիշների դեպքում:
– «Գեդեոն Ռիխտեր»-ն իր դեղացանկում` Աէրտալից զատ, ունի բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք մեծ արդյունավետություն և կիրառություն ունեն ցավային թերապիայում։ Դա բոլոր տեսակի ցավերի դեպքում բժիշկների կողմից լայնորեն նշանակվող հակացավային դեղամիջոցների շարքն է:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն